Uncategorized

Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են 4 մեքենա․ կա 4 վիրավոր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երեկ՝ Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mazda CX9» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի, «Nissan Almera» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ ստորև․

vtar 1 4
vtar 2 3
vtar 3 3
vtar 4 1
vtar 5 1
Կիսվեք ձեր էջում