Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Շանգրի Լա»-ի մոտ բախված մեքենաներից մեկը վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Արման Ռ.-ի վարած «Kia» և 27-ամյա Միքայել Ս.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել կանաչ գազոնի վրայով և ըստ նախնական տեղեկությունների՝ «Kia»-ն ընթանալիս է եղել դեպի Երևան, երբ հայտնվել է դեպի Սևան ընթացող ճանապարհին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


