Ազատ խոսք

Նունեի նման հազարն էլ լինեն, մեկ է հրեշի խափանման միջոցը չի փոխվելու․ Վահագն Խաչատրյան

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նունեի և իր նման գործիքների պես հազարն էլ լինեն, մեկ է հրեշի խափանման միջոցը չի փոխվելու և վերջ:

Իսկ կեղծ և շինծու ստորագրություններով ապացուցեցիք մի բան, որ դուք ընդամենն էժանագին գործիքներ եք և սազանդարներ, որ հանուն շահի ամեն ինչի ընդունակ եք: Ժողովրդի մոտ ձեր նկատմամբ ատելությունը կրկնապատկեց և եռապատկվեց»:

Հիշեցնենք՝ Հայաստանի մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ,  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը և կատարել ստորագրահավաք։

Կիսվել էջում