Մամուլ

Այս պահին առկա տվյալներով 2019 թ. կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Այս պահին առկա տվյալներով 2019 թ. կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետն անդրադարձել է այս տարի իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքներին և արձանագրված ցուցանիշներին, որոնց վերաբերյալ այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Փաստերը հետևյալն են՝ 2019 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է, հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, դեկտեմբերի դրությամբ՝ 360 կմ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով նոյեմբերի դրությամբ՝ 110 կմ:

Այս պահին առկա տվյալներով կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս տարի հիմնանորոգվել է շուրջ 360 կմ պետական նշանակության ճանապարհ, և  սա այնքան է, որքան 2013-2017 թթ. կատարված նույնանման աշխատանքները՝ փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում 5 տարում էր կատարվում:

Այստեղ կա կարևոր ևս մեկ փաստ. նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը: 2014 թ. 1 կմ ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են 2.5 անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ:

Կիսվել էջում