Մամուլ

Արցախի պողոտայում շունն ընկել է ջրանցքը. փրկարարները դուրս են բերել կենդանուն

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 19-ին, ժամը 14:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում շունն ընկել է ջրանցքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Կիսվել էջում