Մամուլ

«Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ եմ շախմատ էլ խաղալ, նարդի էլ. այդ ժամանակ մրցակից կլինենք». Արարատ Զուրաբյան

«Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ եմ շախմատ էլ խաղալ, նարդի էլ. այդ ժամանակ մրցակից կլինենք». Արարատ Զուրաբյան

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ:

«Գտնում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ կառավարել Երևան քաղաքը, համոզված եմ, որ դա կանենք շատ որակյալ, ոչ պակաս հայրենասեր, ազնիվ ու իրազեկ ենք, քան ցանկացած այլ թիմի ներկայացուցիչ»,- ասել է նա՝ հավելելով, որ, ի վերջո, հասարակությունն է վերջնական որոշումը կայացնելու:

«Եթե ես լինեմ Երևանի քաղաքապետ, նույն սերժսարգսյանների ու ռոբերտքոչարյանների համար վերարտադրության պրոցեսը շատ ավելի բարդ է լինելու, քան լինեն նրանք, ովքեր երբևիցե փորձ չեն ունեցել նրանց հակադրվելու»,- հավելել է թեկնածուն:

Նրա խոսքով՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելը չի նշանակում հակադրվել ինչ-որ մեկին:

Կիսվել նյութով