ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը խոսել է Աննա Հակոբյանի Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցի մասին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը խոսել է Աննա Հակոբյանի Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցի մասին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին։ Վարչապետը իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Աննա Հակոբյանի Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցի մասին։

«Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը:

Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ:

Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել:

աննա հակոբյան մովսես հակոբյան

Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է:

Եւ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով