ՄամուլՏեսանյութ

Ես եկա, տեսա՝ Աննա Հակոբյանը նստած է, կողքն էլ՝ Սամվել Բաբայանը. Մովսես Հակոբյանը՝ հայտնի միջադեպի մասին (Տեսանյութ)

Ես եկա, տեսա՝ Աննա Հակոբյանը նստած է, կողքն էլ՝ Սամվել Բաբայանը. Մովսես Հակոբյանը՝ հայտնի միջադեպի մասին (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Ես որևէ մեկի գնահատականը չեմ տա, դրա իրավունքը չունեմ: Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց, երբ խոսք գնաց Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին:

Նա խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ կապված միջադեպի մասին: « Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտռքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ տեսել, նստած է տիկին Աննան եւ կողքը կանգնած է Սամվել Բաբայանը, բարևել եմ, նստել:

աննա հակոբյան

Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ բանի չէր խառնվում: Երբ ավարտվեց, ես մոտիկացա, խնդրեցի, որ այլևս այդպիսի տեսարշան բաներ չի լինելու եւ նպատակահարմար է, որ դուք գնաք, նա էլ ասաց՝ լավ:

Իմ գործառույթն է եղել չեղոքացնել ոչ զինվորական անձանց մուտքը տեղամասեր: Հաջորդ իմ գործառույթն այն էր, որ երբ հրամանատարն աշխատում էր 24 ժամ, անընդհատ, դա դժոխք էր, եւ պետք է հրամանատարը հանգստանա եւ ես կողքն էի լինում:

Առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի, ամբողջությամբ չի հաջողվել: Ընդ որում, երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է բանակի հրամանատարին, դա առաջին զանգն է եղել: Ես Արայիկ Հարությունյանին հարցրել եմ, եթե ես քեզ խանգարում եմ, ես գնամ, դրանից հետո եկել եմ Երևան», – նշում է նա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Share