ՄամուլՏեսանյութ

Պաշտոնաթող գեներալն իմ տիկնոջն է թիրախավորել. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մովսես Հակոբյանին

Պաշտոնաթող գեներալն իմ տիկնոջն է թիրախավորել. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մովսես Հակոբյանին

Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև իր կնոջ և Մովսես Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

Մովսես Հակոբյան

Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը:

Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում