Մամուլ

Նախակրթարանները կարող են վճարովի դառնալ․ Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել է նախակրթարանների նոր որակների, վճարների և սպասվելիք փոփոխությունների մասին․

«Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր խմբասենյակներ: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, որովհետև, ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված և ի՞նչ նպատակով է օգտագործվում:

Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են նախակրթարաններում: Ցավոք սրտի, շատերը դժվարություններ են ստեղծում, սակայն օրենքի ուժով խնդրին կարողանում ենք լուծում տալ:

Ի դեպ, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի բացառել, որ նախակրթարանները վճարովի կդառնան բոլորի համար: Առայժմ, Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար սահմանված է արտոնություն և վարձավճարը փոխհատուցում է համայնքը:

«Այս պահին չեմ կարող պատասխանել բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Անվճարը, այո, ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետև, այնուամենայնիվ, բոլորս գիտենք, որ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները և դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտը իրեն դրսևորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաև վերանայել»,- ասել է  Հայկ Սարգսյանը:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում