Մամուլ

Արսեն Թորոսյանի պապին արտոնյալ պայմաններով են վիրահատել

Վերջերս Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում թոքի վիրահատություն է կատարվել քաղաքացի Պիջոյան Վոլոդյային։ Վիրահատությունն արժեցել է, մոտ 800 հազար դրամ, սակայն գումարը այդպես էլ չի վճարվել։ Բանն այն է, որ Պիջոյան Վոլոդյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մորական պապն է։

Բժիշկը, որը վիրահատել է նրան, այդ մասին չի իմացել և նրան տեղեկացրել է վիրահատության արժեքի մասին, ինչի համար և հիվանդանոցի ղեկավարությունից նկատողություն է ստացել․ «Չգիտե՞ք ով է, որ գումար եք ուզում»,- ասել են բժշկին։ Ավելին՝ չի վճարվել նաև պալատի գումարը՝ 25 հազար դրամ։ Հիվանդանոցի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ տևական ժամանակ է անձնակազմի շրջանակներում խոսում են այս մասին շշուկներով, և բարձրաձայնել ոչ ոք չի համարձակվում, այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը։

Այս առումով ԲԿ տնօրենը նշել է

«Ձեր ունեցած միակ ինֆորմացիան, որ ճշգրիտ էր, այն էր, որ այդ հիվանդը հանդիսացել է առողջապահության նախարարի պապը։ Ո՛չ գումարային առումով է ճշգրիտ, ո՛չ վճարման, ոչ էլ որ բժիշկը արժանացել է նկատողությունների, որ հանկարծ թիվ է հնչեցրել։

Ով որ Ձեզ ինֆորմացիա է տվել, շփոթում է ամեն ինչի հետ, որն արդեն անցած էտապ է։ Հիվանդը ընդունվել է հիվանդանոց, պլանավորվել է, որ ստացիոնար բուժում արվի առանց վիրահատության, խնդիրը եղել է թոքերի արյունախխումը։ Մեկ անգամ արյունախխման դեպքից հետո ևս որոշում է կայացվել, որ հնարավոր է դեղորայքներով բուժել՝ հաշվի առնելով հիվանդի տարիքը, վիճակը և այլն։ Եվ մի օր՝ գիշերը, շատ առատ արյունահոսություն է եղել, և առավոտյան բաժնի վարիչը որոշում է կայացրել կյանքի ցուցումներով գնալ վիրահատարան։

Հիվանդը վիրահատվել է, և վիրահատությունից հետո դուրս է գրվել։ Գումարները առանց որևէ ադմինիստրատիվ զեղչի հնարավորության օգտագործման ամբողջությամբ վճարվել է, ինչքան որ հասանելի է եղել վիրահատության, պալատի և մնացած ծառայությունների համար»։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել էջում