Նախագահը վթարի է ենթարկվել
Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը ավտովթարի է ենթարկվել՝ Խորվաթիայում արձակուրդն անցկացնելուց հետո՝ տունդարձի ճանապարհին։ Այս մասին հայտնում է Սլովենիայի նախագահի Մամուլի ծառայությունը։
Պիրց-Մուսարը թեթեւ վնասվածքներ է ստացել, հոսպիտալացվել է Իզոլա քաղաքի հիվանդանոցում։ Սակայն կարճ ժամանակ անց՝ դուրս է գրվել։
Հաղորդվում է, որ նախագահը տրանսպորտային միջոցով երթեւեկելիս՝ ամրագոտի կապած չի եղել։



