ՄամուլՏեսանյութ

Մովսես Հակոբյանը հրաժարվել է կատարել մարտական առաջադրանքը՝ ինձ հետ ունեցած անձնական խնդիրներից ելնելով

Մովսես Հակոբյանը հրաժարվել է կատարել մարտական առաջադրանքը՝ ինձ հետ ունեցած անձնական խնդիրներից ելնելով

«Հարավում հակառակորդը 9-11 կիլոմետր ճեղքելուց հետո ընդհանուր ռազմաճակատի գիծը 270 կիլոմետրից դարձրեց 470 կիլոմետր։ Մենք էլ չունեինք ռեսուրսները, որ բերանը փակեինք։

Ես հարավում առաջարկում եմ ստեղծել հրամանատարական կետ ու առաջարկում, որ Մոսին (Մովսես Հակոբյանը) գնա էդ ուղղությամբ։ Հետագայում ինքն ասաց, որ անձնական խնդիրներից ելնելով՝ չի արել դա»,- «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում ներկայացրեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Էդ մարդը եղել է շտաբի պետ, առաջին, երկրորդ, հինգերորդ կորպուսին, զորամասերի սպայակազմին ինքն է ճանաչում, ես չեմ ճանաչում։ Երկու տարի առաջ ինքն է եղել։ Գեներալ-գնդապետն ասում է՝ ես անձնական հին խնդիր ունեմ, չեմ գնում։ Հիմա հասկանանք՝ ինչո՞ւ չի գնում՝ իր զորքը, իր նշանակած մարդիկ, հնարավորությունները, ունակությունները գիտի։ Մարդը էդ կոչումի տակ հրաժարվում է այդ հրամանը կատարելուց։

աննա հակոբյան մովսես հակոբյան

Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե ՊԲ 8 տարվա հրամանատարը, չորս տարվա շտաբի պետը հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում։ Նրանք էլ են հրաժարվել, այս իրավիճակն ստեղծվել է այս հրաժարվելուց։

Ու այդ մարդուն ոչ մի պատիժ չկա՝ «չեմ ուզել ու վերջ»։ Գեներալ մարդ՝ պատմում է՝ «Իսկանդեր»-ով այստեղ խփեցին, այնտեղ խփեցին կամ մեկը եկավ շտաբ, ես սա ասեցի և այլն»,- նշեց Բաբայանը։

Նա նաև հիշեցրեց Մովսես Հակոբյանի՝ ասուլիսին հնչեցրած այն մեղադրանքները, որ Աննա Հակոբյանը խանգարել է գեներալներին հրամանատարական կետում: «Այդ մարդը բառ չի խոսացել»,- ասաց Բաբայանը՝ անուններ չտալով:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով