Աշխարհ

Մոսկվայում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Մոսկվայում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է

«Времена года» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել տաք ջրի խողովակի պայթյուն։

«Времена года» առևտրի կենտրոնում խողովակի պայթելու հետեւանքով բոլոր մահացածները՝ չորս հոգի, կանայք են, լրագրողներին ասել է մայրաքաղաքի դատախազության մամուլի քարտուղար Լյուդմիլա Նեֆյոդովան։

«Ներկայում դատախազներն աշխատում են պատահարի վայրում։ Բոլոր պատճառների եւ հանգամանքների պարզումը վերահսկվում է։ Ներկայում մենք ունենք տվյալներ չորս մահացած կանանց մասին, և ավելի քան 10 մարդու տուժելու մասին»,- ասել է Նեֆյոդովան։

Դատախազության տվյալներով՝ մահացած 4 կանայք աշխատել են Globus Gourmet հիպերմարկետում և արտակարգ իրավիճակի պահին գտնվել են նկուղային առաջին հարկում։

Կիսվել էջում