ՄամուլՏեսանյութ

Մնացի վիրավոր զինվորների կողքին՝ մինչև վերջին փամփուշտը կրակեցի. Ազնիվ Բաղդասարյան

Մնացի վիրավոր զինվորների կողքին՝ մինչև վերջին փամփուշտը կրակեցի. Ազնիվ Բաղդասարյան

Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից գերեվարված Ազնիվը՝ մեկ ամիս անց վերադարձվեց Հայաստան: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում՝ սոցիալական ծանր պայմաններում:

Այս օրերին մի խումբ քաղաքացիներ այցելում են Ազնիվին և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնությունը:

Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմել իր հետ տեղի ունեցածի մասին և ներկայացրել, թե ինչ հոգեվիճակում է. «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գալ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- ասել է Ազնիվ Բաղդասարյանը:

azniv

Նա պատմում է, որ, Ջրականի հատվածում երկու օր գտնվելով շրջափակման մեջ, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր, մնացի իրենց կողքը՝ մինչև մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակներն ուտեն:

Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջափակման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են»,- նշեց Ազնիվը:

Կիսվել նյութով