Մամուլ

Մի ամբողջ գյուղ վարակվել է հոգեհանգստի միջոցառման ժամանակ

Մի ամբողջ գյուղ վարակվել է հոգեհանգստի միջոցառման ժամանակ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասուլիսում հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք լարված համաճարակային իրավիճակ։

«Ի սկզբանե միջոցառումներն իրականացրել ենք, որ հայտնաբերենք բոլոր հիվանդներին ու կանխարգելենք տարածումը։

Բայց այդ միջոցը հնարավոր չի երկարատև իրականացնել, դրա համար առաջարկում ենք կարևոր 3 կանխարգելիչ միջոցառումներ՝ հիվանդների ու նրանց հետ շփվածների վաղ հայտնաբերում, տնտեսավորղները, որտեղ արագ տարածվելու հավանականությունը մեջ է և կոչ ենք անում պարետատան կանոնների պահպանում և մեր բնակչությունը, որին այսօր տալիս ենք 3 ուղերձ՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն և ձեռքերի հիգիենա։

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հոգեհանգստի, թաղման արարողությունների ժամանակ  եղել են բռնկումներ։ Օրինակ, մի ամբողջ գյուղ վարակվել է հոգեհանգստի ժամանակ։

Փաստը ցույց է տալիս, որ մեկ հիվանդի դեպքում ամբողջ գյուղը կարող է վարակվել։ Բռնկումներ են լինում նաև խնջույքների ժամանակ։ Վանյանը նշել է, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան արարողության ժամանակ 6-ը դրական արդյունք էին տվել, իսկ վարակակիրը ախտանշաներ չէր ունեցել»։

Կիսվել էջում