Մամուլ

Խոշոր հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարևանները

Խոշոր հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարևանները

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները,  հարեւանները կարողացել են այրվող բնակարանից դուրս  բերել ներսում գտնվող 7-ամյա աղջնակի:

Փրկարարներն արդեն  բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել են տան տիրուհուն,  եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Կիսվել նյութով