Մամուլ

Միքայել Մինասյանը կկալանավորվի

Միքայել Մինասյանը կկալանավորվի

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատական ակտին չեմ ուզում անդրադառնալ։ Դրանում որևէ վերլուծություն չկա ավելի քան քառասուն օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության կողմից վկայակոչած բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են Փաստաբանական և իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։

Ես ցանկանում եմ միայն, որ այս աբսուրդային և ցինիկ մեղադրանքի համար Միքայել Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը»։

Կիսվել նյութով