ՄամուլՏեսանյութ

Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել. Ես հիմա սենսացիոն տվյալներ կասեմ. Փաշինյան (Տեսանյութ)

Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել. Ես հիմա սենսացիոն տվյալներ կասեմ. Փաշինյան

Այս մասին, այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հիմա ավելի սենսացիոն տվյալներ կասեմ. Դուք գիտեք, թե որքան քննարկվեց կոմունալ վճարների թեման. Ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել:

Այսօրվա դրությամբ կոմունալների համար մեր փոխանցած 5 մլրդ դրամից մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Սա ունի երկու պատճառ. նախ ապացուցված է, որ անապահով խավը ամենապարտաճանաչն է կոմունալները վճարելու առումով:

Այստեղ խոսքը մոտ 800 մլն դրամի մասին է: Մեր գնահատմամբ 1.2 մլրդ դրամ նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն:

Նաեւ այս էր պատճառը, որ այս որոշումը կայացնելիս տատանվում էինք, քանի որ մեր ամենամեծ պրոբլեմը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս եղել է հետեւյալը՝ ինչպե՞ս դրանք դարձնել մաքսիմալ հասցեական:

Մենք 1,8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն, այդ թվում նաեւ մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվների փոխանցել ենք մոտ 20 000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար:

1,8 մլրդ դրամի փոխանցումը ստացած մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, կոչ եմ անում աջակցել մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,- ասաց նա:

Կիսվել նյութով