ՄամուլՏեսանյութ

Տավուշում մարդը սարից իջել է, որ խանութից բան առնի, տուգանել են. Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Տավուշում մարդը սարից իջել է, որ խանութից բան առնի, տուգանել են. Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Տավուշում մարդը սարից իջել է, որ խանութից բան առնի, տուգանել են։ Ամեն ինչ այնքան շուտափույթ եղավ, որ մարդիկ չեն էլ իմանում, որ նման բան կա։

Ես լավ եմ պատկերացնում, որ կարգուկանոնը հատկապես կորոնավիրուսի հետ կապված պետք է պահպանվի, որ չտարածվի, բայց մարդ կա Շամշադինի Պառավաքար գյուղից՝ սարից իջել է գնացել Բերդ, որ 2 կիլո պեսոկ առնի, բռնել 100 հազար դրամ տուգանել են։ Այդ հարցերին պետք է լուծում տրվի», ասաց Միքայելյանը։

Վարչապետի խոսքով՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից. «Պետք է մեր բոլորի ջանքերն ուղղված լինի, որ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք եւ իմ խնդրանքն է ՀՀ բոլոր քաղաքացիներին այս համատեքստում ցուցաբերել բացարձակ պատասխանատվություն։

ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին եւ օրենքի չիմացությունը, որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից։ Միշտ էլ կարելի է պատճառ բերել, ասել ես չգիտեի, չեմ իմացել։ Իհարկե մարդկայնորեն հասկանալի է, բայց այն, որ այսօր մենք կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել եւ մարդի շարունակում են վարակվել նաեւ այդ քաղաքացիների պատճառով է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդիկ տուգանվեն, այլ, որ չհիվանդանան»,-ասաց Փաշինյանը։

Կիսվել էջում