Հրեշտակ դարձար, մեր բոլորի կողմից շատ սիրված Վռամիկ ջան
Ախուրյանի թիվ 1 դպրոցը 12-ամյա Վ. Ա.-ի լուսանկարն է տարածել և կից գրել․
«Լույս էիր, անմեղ ու խելացի։
Հրեշտակ դարձար, մեր` բոլորի կողմից շատ սիրված Վռամիկ ջան։
Անսահման վիշտ ու ցավ ենք ապրում քեզ համար։
Համբերություն ծնողներին, հարազատներին և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ողջ անձնակազմին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 12 տարեկան Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ քշելիս կորցրել է հավասարակշռությունը և հարվածել պատին, ինչի պատճառով ստացել է մահացու վնասվածքներ։
Երեխային տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել։



