ՄամուլՏեսանյութ

Մենք ջախջախելու ենք թշնամուն հենց իրենց բների մեջ․ կամավորական Միքայել Միքայելյան (Տեսանյութ)

Մենք ջախջախելու ենք թշնամուն հենց իրենց բների մեջ․ կամավորական Միքայել Միքայելյան (Տեսանյութ)

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կամավորական Միքայել Միքայելյանը։

Միքայել Միքայելյանը՝ արդեն մեկ ամիս է կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու մարտական գործողություններին։

«Մասնկացել եմ հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ճիշտ է, պատերազմը շատ դաժան է, բայց հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։ Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան, գիտակցում եմ, թե ինչ է տեղի ունենում, ինչ ողբերգական ավարտ է ունեում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ»,- ասաց նա։

հակառակորդ

«Ես ունեմ մեկ հարց՝ ինչո՞ւ 1915 թվականին ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր՝ մենք չունեինք պետություն, չունեինք բանակ»,- իր հարցին պատասխանեց կամավորական Միքայել Միքայելյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում