Մամուլ

Ընթանում է Զոհրաբ Մնացականյանի և Իրանի փոխարտգործնախարարի հանդիպումը

Ընթանում է Զոհրաբ Մնացականյանի և Իրանի փոխարտգործնախարարի հանդիպումը

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց դիվանագիտական դաշտում վերջին զարգացումները:

Այս պահին տեղի է ունենում Զահրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաքչի հանդիպումը:

Նա նշեց նաև, որ հոկտեմբերի 30-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Աբաս Արաքչի

Նշենք, որ Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ առաջատար դեր է հատկացվելու տարածաշրջանի երկրներին։ Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուց հետո։

«Մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է ՌԴ-ում Իրանի դեսպանատան Telegram-ալիքը: «Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այն երկրներից, որոնք առանցքային դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, և Ռուսաստանը կարևոր երկրներից մեկն է»,- ասել է նա:

Share