Աշխարհ

Սաուդյան Արաբիայի «ոչ թուրքական ապրանքներին» բոյկոտին միացել է ֆրանսիական համաշխարհային «Carrefour» առևտրային ցանցը

Սաուդյան Արաբիայի «ոչ թուրքական ապրանքներին» բոյկոտին միացել է ֆրանսիական համաշխարհային «Carrefour» առևտրային ցանցը

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և  կից գործող «Savola Group»-ը: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:

Թուրքիա Սաուդյան Արաբիա

Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։ Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես նշվում է․

«Մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ թուրքական որևէ ապրանք չենք ներմուծում»։

Կիսվել էջում