Ազատ խոսք

«Մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք». Սուրեն Սարգսյան

«Մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է:

Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:

2. Իրանը պատաախան հարված կհասցնի:

3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

4. Իսրայելը կներգրավվի:

5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:

6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:

7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:

8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:

9. Մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»:

Կիսվել նյութով