Ազատ խոսք

ՀՀ վարչապետ աշխատող անձը անգամ չի գիտակցում ինչ պետք էր անել այսօր․ Սոնա Աղեկյան

ՀՀ վարչապետ աշխատող անձը անգամ չի գիտակցում ինչ պետք էր անել այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

«ՀՀ իմ սիրելի հպարտ քաղաքացիներ, հազար ու մի վկայությունից ևս մեկ փաստացի ապացույց, որ մեր սիրելի երկիրն այս պահին այլոք են կառավարում, իսկ ՀՀ վարչապետ աշխատող անձը անգամ չի գիտակցում ինչ պետք էր անել այսօր և ինչպիսի հայտարարությամբ էր անհրաժեշտ հանդես գալ։

Երբեմնի (ըստ օդում պտտվող լուրերի) գումարով հոդված գրող կամ չգրողը զբաղված է որկրամոլությամբ և իր հետագա սերունդների նյութական միջոցները ապահովելով, թե ինչ սպառնալիքներ է սա իր մեջ պարունակում մեր երկրի համար, հասկանալու համար պետք է աշխատացնել ուղեղը։

Պատվիրատուն դեռ չի ասել ինչ անի, ինքն էլ ուտում է և կարեւորը, որ բլինչիկն անմահական լինի…»։

Share