Մամուլ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ կան դժվարանցանելի ճանապարհներ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյանի և Մարալիկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում,  Երևան-Սևան, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

Սահմանվել է՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։

Կիսվել նյութով