Մամուլ

Մարտիրոսանց վանք՝ Գեղարդից հետո Հայաստանում ամենամեծ ժայռափոր եկեղեցին

Մարտիրոսանց վանք՝ Գեղարդից հետո Հայաստանում ամենամեծ ժայռափոր եկեղեցին

Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սովորենք միասին…

Գեղարդից հետո Հայաստանում ամենամեծ ժայռափոր եկեղեցին

Մարտիրոսանց վանք կամ Մարտիրոսի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցի․ գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Մարտիրոս գյուղից 2,5 կմ հարավ-արևելք։

Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում՝ ստորգետնյա լեռան մեջ և քիչ է ուսումնասիրված

Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում:

Իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։

Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200մ-ոց հորանցքի մուտքը։

Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թ., իսկ ճարտարապետն է քարագործ Գրիգորիկը։ Տեղացինեը անվանում են Մարտիրոսի վանք»։

Կիսվել էջում