Մամուլ

Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի

Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-27-ին առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան` 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա 17-20 մ/վրկ արագությամբ։

Կիսվել էջում