Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ մասամբ ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նիկողոսյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում