Մամուլ

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Եղիսաբեթ Երկրորդը

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Եղիսաբեթ Երկրորդը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը:

Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում: Ըստ կարգի` բրիտանական գահը կժառանգի արքայազն Չարլզը։

Թագուհին Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոցում էր, որտեղ նրան այցելության են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։

96-ամյա միապետը երկիրը ղեկավարում էր արդեն ավելի քան 70 տարի։

Կիսվել նյութով