Մամուլ

Հայտնի է, թե ով է ադրբեջանական շարասյունը կանգնեցրած հայ զինծառայողը

Հայտնի է, թե ով է ադրբեջանական շարասյունը կանգնեցրած հայ զինծառայողը

Ակտիվիստ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկ օր առաջ համացանցում տարածված տեսանյութում պատկերված հայ զինծառայողը, որը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը, Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Նա, մասնավորապես, գրել է.

«Տարոն Հարությունի Անդրեասյան

Ըստ հավաքագրված տեղեկությունների և ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի, հայտնի տեսանյութի մեջ` ադրբեջանական մի վաշտի դեմ միայնակ կանգնած ու իր կյանքը տված հայրենակիցը Տարոնն է:

taron

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակացնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Մնացած տեղեկություններն ավելի ուշ կհայտնեն, որովհետև տարվում են աշխատանքներ»։

Կիսվել նյութով