Մամուլ

Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների պատիժը, նրանք ազատ են արձակվել

Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների պատիժը, նրանք ազատ են արձակվել

Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում գերեվարված չորս հայ ռազմագերիների պատիժը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ աղբյուրների, այսպես կոչված, պատժի ժամկետները կրճատվել են մինչեւ 1 տարի 8 ամիս 25 օր։ Այս ժամկետը կրելու կապակցությամբ նրանք ազատ են արձակվել։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։

hay gerineri datavarutyun

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այս անձինք առաջիկայում կփոխանցվեն Հայաստանի իշխանություններին։

Գերագույն դատարանի կայքը հրապարակել է 26 հայ ռազմագերիների ցուցակը, որոնց վճռաբեկ բողոքները ներկայացվել են սեպտեմբերի 7-ին։ Նրանք բոլորը դատապարտվել են «ահաբեկչության» «մեղադրանքով»։

Կիսվել նյութով