ԱշխարհՇոու-բիզնես

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին

90 տարեկանում մահացել է հայտնի դերասան Շոն Քոններին, հայտնում է BBC-ն` հղում կատարելով դերասանի հարազատներին: Վերջին շաբաթներին նրա առողջական վիճակը վատթարացել էր, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Շոն Քոններին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները» և այլն: Շոն Քոններին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը: Նա «Օսկար» մրցանակի դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի դափնեկիր:

Շոն Քոնների

Շոն Քոններին 2 անգամ ամուսնացել է։ Առաջին կինը Դայան Սիլենտոն է, ում հետ ամուսնացել է 1962 թվականին։ 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Առաջին ամուսնությունից ունի մեկ որդի՝ Ջեյսոն Քոնների, ով նույնպես դարձել է դերասան։ 1975 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ նկարչուհի Միշելին Ռոքվեբրունի հետ, ում հետ ապրում է մինչ օրս։

Սկսած 2011 թվականից հայտնի դերասանը շատ քիչ է երևում հասարակության մեջ:

2009 թվականի հոկտեմբերին ամերիկյան «Wine Spectator» թերթին տված հարցազրույցի ժամանակ նա ասեց, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի։

Կիսվել նյութով