ՄամուլՏեսանյութ

Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա. Տեսանյութ

Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա։

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման խնդիրների վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հանդիպմանը ներկա էին զինվոր կորցրած սևազգեստ մայրերը և Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

Ծնողները տարիներ շարունակ պնդում են, որ իրենց որդիների «ինքնասպանություն» որակումը կեղծ և ոչ արդար քննության արդյունք է, և պահանջում են գործերի վերաբացում։ Նիստին ներկա քննիչները բոլոր գործերի վերաբերյալ պատրաստ էին տալ պարզաբանումներ ու սկսեցին ներկայացնել նախաքննական նյութերը, որոնցից բոլորը չէ, որ բավարարեցին զինվոր կորցրած ծնողներին։ Արդյունքում, ցավոք, կրքերը շիկացան և այլևս նման մթնոլորտում նիստը շարունակելն անհնար էր։

Հանձնաժողովի որոշմամբ նիստն ընդհատվեց և այժմ մենք կփորձենք ծնողների հետ միասին գտնել առավել արդյունավետ ձևաչափ՝ այս ցավոտ խնդրի քննարկումները շարունակելու ու արդարությունը վերականգնելու համար։

Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որևէ կասկած չպիտի ունենա և վերջ։ Ուզում եմ վստահ լինել, որ հաջորդ քննարկումները կանցնեն ավելի խաղաղ մթնոլորտում, որովհետև մենք մեր ներսում թշնամական խրամատներ չպիտի փորենք և զինվոր կորցրած ծնողը քննիչին չպիտի համարի իր թիվ մեկ թշնամին։

Էսպես մենք ոչ չի տեղ չենք հասնի։ Միմյանց լսել ու հարգել է պետք։
Ցավում եմ այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպի համար»,-գրել է Զոհրաբյանը։

Նշենք նաև, որ զոհված զինվորիների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների եւ զոհված զինծառայողների մայրերի միջեւ վիճաբանություն սկսվեց, և մայրերից մեկը ջրով բաժակը շպրտեց քննիչներից մեկի վրա:

Կիսվել նյութով