ՄամուլՏեսանյութ

Մարգարիտա Խաչատրյանը ուղղորդված է նախորդ իշխանությունների կողմից. սևազգեստ մայրեր. Տեսանյութ

Մարգարիտա Խաչատրյանը ուղղորդված է նախորդ իշխանությունների կողմից․ Սևազգեստ մայրերն այսօր հանդիպել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ ու կես տարի, սակայն որոշ քրեական գործերով, որոնք տարիներ շարունակ կան, ոչինչ չի արվել:

«Սկզբում մենք դիմել էինք պրն. Փաշինյանին, ով մեզ ընդունեց, լսեց և ասաց, որ հանձնարարել է քննչական մարմիններին վերանայել գործերը: Մենք այժմ ցանկանում ենք դիմել տիկին Նազարյանին, ձեր միջոցով նորից դիմել պարոն վարչապետին և տեղեկացնել, որ այդ գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում:

Թե՛ քննիչների, թե՛ դատախազների կողմից շարունակվում են նույն հանցագործությունները»,-նշեց Գոհար Սարգսյանը:

Նրանք նշեցին, որ պետությունից 60,000 դրամի սահմաններում փոխհատուցում են ստանում թե՛ պարգևավճարի, թե՛ տրանսպորտի ծախսերը հոգալու համար նախատեսված գումարի տեսքով.«Ես վրդովված եմ, թե ինչու այդ հարցը չէր բարձրացնում Մարգարիտա Խաչատրյանը նախկին իշխանությունների ժամանակ»,-հավելեց Գոհար Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութ․

Կիսվել էջում