Մամուլ

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,– գրել է ՊՆ խոսնակը։

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։

Կիսվեք ձեր էջում