Ժամանց

«Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է». Վիկտոր Հյուգոյի լավագույն 10 մտքերը

«Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է»։ Վիկտոր Հյուգոն ֆրանսիացի բանաստեղծ է, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա: Ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին Բզանսոնում, մահացել՝ 1885 թվականի մայիսի 22-ին Փարիզում:

Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա մեծ ներդրում է կատարել ֆրանսիական պոեզիայի և թատրոնի բնագավառներում, ներշնչվելով իր ժամանակակից, այդ թվում՝ արևելյան գրողներից:

Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպ, բանաստեղծություն, թատրոն և այլն: Նրա ստեղծագործությունները վկայում են իր բազմապիսի՝ գիտությունից մինչև փիլիսոփայություն, Երկիր մոլորակից մինչև տիեզերք հասնող հետաքրքրությունները:

1. Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածի նկատմամբ, բայց ինձ տանջալի է ընկերոջ` քորոցով ծակոցը:

2. Առավել ճշգրիտ մարդկանց մասին կարելի է դատել նրանց երազանքներով, քան մտքերով:

3. Ճակատագիրը երբեք չի բացում մի դուռը, մինչև չփակի մյուսը:

4. Կյանքը, որը զրկված է քնքշությունից և սիրուց, ոչ այլ ինչ է, քան անշունչ, ճռճռան և ճչան մեխանիզմ:

5. Մենք ծնվում ենք ճիչով, մահանում` հառաչանքով: Մնում է միայն ապրել ծիծաղով:

6. Բավարար չէ երջանիկ լինել: Պետք է լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ:

7. Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է։

8. Մարդկային բոլոր արարքներին կարելի է երկակի վերաբերվել. երբ ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար պիտակավորում են, նույն բանի համար մյուսին պսակում են դափնիներով:

9․Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար:

10. Եթե մարդ կարողանա ասել, թե ինչ է սերը, ապա նա երբեք չի սիրել:

Share