Ժամանց

Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը․ Վիկտոր Հյուգո

Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը․ Վիկտոր Հյուգո

Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831 թ.) և «Թշվառները» (Les Misérables, 1862 թ.) վեպերը:

Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով:

Ստորև՝ Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Վիկտոր Հյուգոյի մտքերից մի քանիսը, որոնք շատ դուր կգան ձեզ:

Մեր միտքը հարստանում է այն ամենով, ինչ ստանում ենք, իսկ սիրտը՝ այն ամենով, ինչ տալիս ենք: 

Ինտելեկտը կինն է, երևակայությունը՝ սիրուհին, հիշողությունը՝ աղախինը:

Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը:

Ապագան տարբեր անուններ ունի: Տկարների համար՝«Անհնարին» , թուլամորթների համար՝ «Առեղծվածային», իսկ խիզախների համար՝ «Իդեալական»:

Երաժշտությունն արտահայտում է այն, ինչի մասին չես կարող խոսել և այն, ինչի մասին չես կարող լռել: 

Նույնիսկ ամենախավար գիշերը կավարտվի և արևը նորից կծագի: 

Ի՞նչ է սերը: Մի անգամ փողոցում հանդիպեցի մի աղքատ մարդու, որը սիրահարված էր: Նրա գլխարկը հին էր, վերարկուն՝ մաշված, ջուրը կոշիկների մեջ էր լցվել, իսկ աստղերը՝ հոգու մեջ: 

Մեկ այլ մարդու սիրելը նշանակում է տեսնել Աստծո դեմքը: 

Կարդալ սովորել նշանակում է կրակ բռնկել: Յուրաքանչյուր վանկ, որ արտասանում ենք կայծ է: 

Հանդուրժողականությունն ամենալավ կրոնն է: 

Ծիծաղն այն արևն է, որ հեռացնում է ձմեռը մարդու դեմքից: 

Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղր է: 

Այն մարդն, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտի դուռը:

Կյանքը կարճ է, և մենք ավելի են կարճացնում այն անզգուշորեն ժամանակ վատնելով: 

Տառապանքն է, որ մարդուն դարձնում է հրեշտակ:

Մարդիկ ուժ ունեն, բայց ոչ կամքի ուժ: 

Ի՞նչ է պատմությունը: Այն անցյալի արձագանքն է ապագայում, և ապագայի արտացոլումն անցյալում:

Կիսվել նյութով