Մամուլ

Գեղաքարի դպրոցը փակվեց, որտեղ սովորող միակ աշակերտը 7-ամյա Իրինան է

Գեղաքարի դպրոցը փակվեց, որտեղ սովորող միակ աշակերտը 7-ամյա Իրինան է։

ArmDaily.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի միակ դպրոցը փակվել է։ Դպրոցում դասերը պետք է մեկնարկեին հունվարի 20-ից, քանի որ միակ՝ «էլիտար» աշակերտը՝ 7-ամյա Իրինան սովորում է 2-րդ դասարանում, իսկ կառավարության որոշմամբ տարրական դասարաններում դասերը մեկնարկելու են հենց հունվարի 20-ից։

Համապատասխան որոշումն արդեն ուղարկվել է դպրոց։ Միակ աշակերտն ուսումը շարունակելու է Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես և ով է իրականացնելու աշակերտին դպրոց, այնուհետև դպրոցից տուն տեղափոխելու հարցը։ Ի դեպ այս ծախսը ևս հոգալու է պետությունը։ 

Նշենք, որ դպրոցի թեման մեծ աղմուկ էր բարձրարել նոր իշխանությունների օրոք՝ 2018թ-ի մայիսին, երբ հայտնի դարձավ, որ դպրոցում մեկ աշակերտ է սովորում, ով տնօրենի եղբոր որդին էր և գյուղ էր տեղափոխվել Մասիս քաղաքից։ Բարձրացված աղմուկից հետո տնօրենի դեմ քրգործ հարոցվեց, իսկ միակ աշակերտը տեղափոխվեց Մասիս և այժմ սովորում է 9-րդ դասարանում։ 

Հավելենք, որ մեկ աշակերտի համար պետբյուջեից տարեկան տրամադրվում էր 17.230 մլն դրամ: Դպրոցում աշխատում է 7 մանկավարժ և 5 վարչական աշխատակիցներ: Դպրոցի փակմամբ միայն պահակն ու տնօրենն են աշխատանքը կորցնում, քանի որ մյուսները համատեղությամբ աշխատում են նաև Խաչաբյուրի դպրոցում։

Աղբյուր՝ armdaily.am

Share