Մամուլ

Ձերբակալվել է քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյա

Ձերբակալվել է քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյա

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Նշենք,որ ավելի վաղ մամուլում գրվել էր Մեջլումյանի կոռուպցոն մեխանիզմների մասին։ Հիշեցնենք, որ Մեջլումյանը մարտի17-ին պաշտոնից ազատման դիմում էր գրել։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այդ տեղեկությունը, որ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել։ Այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ կտարածեն հաղորդագրություն։

Share