Մամուլ

ՀՀ ՊՆ-ն՝ Ջերմուկում տիրող իրավիճակի մասին

ՀՀ ՊՆ-ն՝ Ջերմուկում տիրող իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցնում է, որ ՊՆ-ն հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ է տարածում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե Ջերմուկում կրակոցներ են հնչում։

«Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ է տարածում:

Այսօր երեկոյան որոշ լրատվամիջոցներ և Telegram-յան ալիքներ գրել էին, թե իբր Ջերմուկի շրջանում կրակոցներ են լսվում։

Կիսվել էջում