Մամուլ

Հոկտեմբերի 27-ի մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս. Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստում եմ` Մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվել։ Մարտի 1-ի գլխավոր ոճրագործը պատասխանատվություն չի կրում։ Տրամաբանությանը չի ենթարկվում այն, որ Ռոբերտ Քոչարյանը ռիսկի է գնացել իշխանությունը Սերժ Սարգսյանին հանձնելու/փոխանցելու համար։ Պարզից էլ պարզ է, որ Սարգսյանն է եղել ամենաշահագրգռված անձն իշխանությունն ամեն գնով պահելու մեջ։

Հիշենք նաև` վերջինս այդ ժամանակ վարչապետն էր։ Որոշներին ասեմ, որ հույս չունենաք էլ, թե մոռացել եմ ԼՏՊ-ին։ Նա մարդկանց կոչ արեց չհեռանալ հրապարակից, իսկ ինքը տանն ապահով էր՝ ավելի քան երբևէ։ Տեսնես` այսօր էլ է՞ մուշտուկը ձեռքին տանից հետևելու օրվա գլխավոր իրադարձությանը։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլին, կլինեմ կարճ` քանի դեռ նա վարչապետ է, Մարտի 1-ը լինելու է չբացահայտված։

Մնում եմ այն տեսակետիս, որ ապրիլի 23-ին նա գործարքի է գնացել Սերժ Սարգսյանի հետ։ Առիթից օգտվելով էլ հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ի մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս։ Սա է «նոր» Հայաստանը։ Ափսոս…»:

Կիսվել նյութով