Մամուլ

Հղի կնոջ մոտ ցավեր են առաջացել. պարեկները ամուսիններին ուղեկցել են ծննդատուն, որտեղ էլ ծնվել է նրանց աղջնակը

Հղի կնոջ մոտ ցավեր են առաջացել. պարեկները ամուսիններին ուղեկցել են ծննդատուն, որտեղ էլ ծնվել է նրանց աղջնակը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռազմիկ Բարսեղյանն ու Սամվել Պողոսյանը Շիրակի փողոցում ծառայություն իրականացնելիս են լինում՝ հերթական նյութական ավտովթարի վայրում, երբ նրանց է մոտենում երիտասարդ մի տղա և հայտնում, որ իր հղի կնոջ մոտ ծննդաբերության նշանների պատճառով ցավեր են առաջացել և խնդրում է, որպեսզի պարեկները իրեն ուղեկցեն Էրեբունի վարչական շրջանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։

Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի ուղեկցությամբ՝ պարեկները Lexus-ը ուղեկցում են ծննդատուն, որտեղ էլ արդեն իրենց մասնագիտական գիտելիքներով փայլում են բժիշկները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Երևանի բնակիչ 23-ամյա Վ․ Ե․-ն է, ում ամուսնուն բժիշկները հայտնել են, որ աղջիկ է ծնվել։

Կիսվել էջում