Մամուլ

Սյունիքում մեքենան ձորն է գլորվել. կան զոհեր

Սյունիքում մեքենան ձորն է գլորվել. կան զոհեր

Հունիսի 12-ին՝ ժամը 18։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Բ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից: Տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը:

Կիսվել էջում