Աշխարհ

Ականատեսները պատմել են՝ ինչպես է շնաձուկը կերել զբոսաշրջիկին. ընկերուհին փրկվել է․ մանրամասներ

Ականատեսները պատմել են՝ ինչպես է շնաձուկը կերել զբոսաշրջիկին. ընկերուհին փրկվել է․ մանրամասներ

Եգիպտոսում՝ Հուրգադայի Dream Beach-ում, շնաձուկը հարձակվել և սպանել է 23-ամյա ռուս Վլադիմիր Պոպովին։ Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում՝ մոտակայքում լողացող զբոսաշրջիկների աչքի առաջ։

Ականատեսները պատմել են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

Տուժած զբոսաշրջիկի հետ նույն տարածքում գտնվող աղջկան, որն ակատեսների խոսքով` հավանաբար նրա ընկերուհին է եղել, փրկարարները փրկել են, դրանից հետո նույն հատվածից փրկել են ևս երկու աղջկա։

Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, և եղել են հոգեբանորեն վատ վիճակում։

Կիսվել էջում