Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է (Տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է (Տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։

Աննան ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։

Երգչուհին ծնվել և մեծացել է Թիֆլիսում։ Երգչուհին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ներկայացրել է Վրաստանը «Candy» խմբի կազմում, որոնց հետ միասին էլ դարձել է մրցույթի հաղթողը։

2013 թվականին Անա Խանչալյանը «Արի տուն» ծրագրով ժամանել էր Հայաստան և մասնակցել «Հայաատանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին և հաղթել այն:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում