Մամուլ

Հեղուկ գազի միջինացված արժեքը հասել է 180-200 դրամի. ԱԺ պատգամավոր

Հեղուկ գազի միջինացված արժեքը հասել է 180-200 դրամի. ԱԺ պատգամավոր

Հեղուկ գազի միջինացված արժեքը վերջին շրջանում 110-120 դրամ էր, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով 180-200 դրամի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Տեղեկացա, որ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։

Նշենք, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները պայմանավորված վտանգավորության աստիճանով՝ սահմանն անցնում էին առանց հերթի։

Կիսվել էջում