Մամուլ

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում  Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes Sprinter և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 

Մահացածին, ով Opel-ի վարորդն է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

opel tavush avtovtar

Տարածքը սահմանազատել են Տավուշի մարզի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են Mercedes Sprinter-ի վարորդի և Opel-ի մահացած վարորդի ինքնությունը։

Կիսվել էջում