ՄամուլՏեսանյութ

Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է «Ջոսե գարդեն» և «Հին Հռոմ» սրճարանները

Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է «Ջոսե գարդեն» և «Հին Հռոմ» սրճարանները

Քաղաքային իշխանությունը շարունակում է Երևանի կենտրոնն ազատել հողազավթված տարածքներից:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով այս անգամ ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։

Գործընթացն իրականացվել է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում:

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում